Մեսսիի հայրը հայտնել է, որ իր որդու հատուցման 700 միլիոն եվրոյի դրույթը սպառվել է
Աշխարհում
17:53 04/09/2020
Աշխարհ

Մեսսիի հայրը հայտնել է, որ իր որդու հատուցման 700 միլիոն եվրոյի դրույթը սպառվել է

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսսին նամակով պատասխանել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասին, որը ֆուտբոլիստի պայմանագրի խզման հարցով պաշտպանել է «Բարսելոնային», փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Նամակի տեքստը թվիթերյան իր էջում մեջբերել է Գիլեմ Բալագեն:

Նշվում է, որ 700 միլիոն եվրոյի փոխհատուցման գումարը, որը կատալոնական ակումբը ցանկանում է ստանալ, և որին հղում է անում Լա Լիգան, չի գործում 2018/19 մրցաշրջանի ավարտից հետո, եթե խաղացողը միակողմանիորեն ցանկանում է հեռանալ ակումբից:

Խորխե Մեսսին նշել է նաև, որ Տեբասը «ակնհայտ սխալ» է թույլ տվել կապույտ նռնագույններին աջակցելու հարցում: Ֆուտբոլիստի հոր կարծիքով, սա վկայում է Լա Լիգայի ղեկավարության «կողմնակալ վերաբերմունքի» մասին:

Placeholder