Ջավախքում կվերանորոգի 5 դպրոց
Կրթություն, գիտություն
19:34 04/09/2020
Տարածաշրջան

Ջավախքում կվերանորոգի 5 դպրոց

Վրաստանի Մունիցիպալ զարգացման հիմնադրամը Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում 2020 թ.֊ին հիմնովին կվերանորոգի 5 հանրային դպրոց՝ 11 707 525 լարիի չափով: Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում Մունիցիպալ զարգացման հիմնադրամը կհիմնանորոգի 3 հանրային դպրոց, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 2 դպրոց:

Ախալքալաքի մունիցիպալիտետում վերանորոգվող դպրոցները հետևյալն են.

1.Ազավրեթ գյուղի դպրոցը, որի համար հատկացվել է 1 907 730 լարի: 

2. Դիլիսկա գյուղի թիվ 1 դպրոցը, որի համար հատկացվել է 2 238 973 լարի: 

3. Ախալքալաք քաղաքի թիվ 3 դպրոցը, որի վերանորոգման գումարը կազմում է 2 775 884 լարի: 

Նինոծմինդայի մունիցիպալիտետում վերանորոգվող դպրոցները հետևյալն են.

1. Ղաուրմա գյուղի դպրոցը, որի համար հատկացվել է 1 697 000 լարի: 

2. Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը, որի վերանորոգման գումարը կազմում է 3 093 938 լարի: 

Placeholder