Հայտարարվել են COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման արդյունքները
Աշխարհում
17:00 04/09/2020
Աշխարհ

Հայտարարվել են COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման արդյունքները

Ռուս գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի դեմ «Sputnik V» պատվաստանյութի առաջին երկու փուլերի կլինիկական փորձարկումների նախնական արդյունքների մասին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Նշվում է, որ գիտնականները խոսել են դեղամիջոցի երկու ձևերի մասին. մեկը հիմնված է «rAd26-S» ադենովիրուսի վրա, մյուսը ՝  «rAd5-S»- ի վրա:

Հետազոտողները եզրակացրել են, որ պատվաստանյութերի երկու տարբերակներն էլ անվտանգ են հիվանդների համար և լուրջ կողմնակի բարդություններ չեն առաջացնում:

Բացի այդ, փորձագետները պարզել են, որ պատվաստումների շնորհիվ փորձի բոլոր մասնակիցների մոտ ձևավորվել է իմունային պատասխան, օրգանիզմում առաջացել են հակամարմիններ։

Ռուսաստանն աշխարհում առաջինն էր, որ գրանցեց COVID-19-ի պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյա կենտրոնի կողմից` Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Պատվաստանյութը ստացել է «Sputnik V» անվանումը:

Placeholder