Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել ոչ ավելի քան 25 000 տոննա խաղող
Տնտեսություն
11:53 04/09/2020
Հայաստան

Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել ոչ ավելի քան 25 000 տոննա խաղող

Երևանի կոնյակի գործարանն այս տարի ավելի քիչ խաղող կմթերի։ Նախորդ տարի 29 հազար տոննա խաղող մթերած ընկերությունն այս տարի պատրաստ է մթերել ոչ ավելի քան 25 000 տ։

Գործարանից Panorama.am-ին հայտնեցին՝ պատճառը ֆինանստանտեսական խնդիրներն են, միաժամանկ վստահեցրեցին, որ խաղողագործների հետ կնքված պայմանգրերում առկա ծավալներն ամբողջությամբ մթերելու են, այս պահին աշխատում են պայմանգրերի հավելվածների վրա։

«Սահմանակից Բերդ քաղաքում ԵԿԳ-ն կգնի ամբողջ բերքը, որն առաջարկում են պայմանագրային խաղողագործները: Հաշվի առնելով հակահամաճարակային պահանջները՝ ԵԿԳ-ն այժմ ավարտին է հասցնում անվտանգ գնումների կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքները»,-հայտնում են ընկերությունից ու ավելացնում՝  գալիք օրերին կհայտարարվի մթերման մեկնարկի օրը:

Չնայած զգալի տնտեսական մարտահրավերներին՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի բարձրացրել է մթերման գինը և 1կգ-ի դիմաց կվճարի 155 դրամ, ինչը 5 դրամով ավելի է նախորդ տարվա գնից:

Մթերման գները ներկայացվել են բոլոր հետաքրքրված կողմերին սկսած 2020 թվ.-ի ապրիլից՝ պայմանագրերի կնքման պահից:  Ինչպես և նախորդ տարիներին, ԵԿԳ-ի բոլոր մասնաճյուղերի համար կգործի մեկ միասնական գին՝ ներառյալ Բերդի մասնաճյուղը:

Վճարումները կիրականացվեն խաղողը հանձնելուց հետո 3-4 բանկային օրվա ընթացքում:
Նշենք, որ համաձայն ԵԿԳ-ի կողմից տարիներ շարունակ վարած քաղաքականությանը սահմանված գինը կգործի ընկերության կողմից ամբողջ մթերվող խաղողի համար և չի տատանվի կախված շաքարայնությունից: 

«Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է մթերման գինը բացառապես իր ձեռնարկության համար և պատասխանատվություն չի կրում այլ շահարկումային բնույթի հայտարարությունների համար»,-նշում են ընկերությունից։

Հիշեցնենք, որ երեկ Արարատի մազրի մի քանի գյուղերի այգեգործներ փակել էին միջպետական ճանապարհը՝ դժգոհելով, որ Երևանի կոնյակի գործարանը վերանայում է պայմանագրերը՝ կիսով չափ կրճատելով պայմանագրերով նախատեսված մթերման ենթակա բերքի ծավալը։

 

Placeholder
Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է մթերել ոչ ավելի քան 25 000 տոննա խաղող