Գործարարները սխալ են համարում համաճարակի պատճառով երկրների միջև  սահմանների փակումը
Տնտեսություն
10:38 04/09/2020
Աշխարհ

Գործարարները սխալ են համարում համաճարակի պատճառով երկրների միջև սահմանների փակումը

Մի շարք երկրների գործարարներ համաձայն են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրների միջև սահմանների փակումը սխալ էր, քանի որ միջազգային արձանագրությունների և կանոնակարգերի միջոցով հնարավոր էր պահպանել հակահամաճարակային միջոցառումները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ձեռներեցների իրավունքների պաշտպանության կոմիսար Բորիս Տիտովի խոսքը։

«Բիզնեսը, իհարկե, շահագրգռված է երկրների միջև  սահմանների բացմանը, այլապես այն դառնում է անմրցունակ և դա արտացոլվում է գործունեության արդյունավետության վրա: Իտալիայի աներևակայելի արագ փակումը օրինակ դարձավ շատ երկրների համար, բայց, ըստ բիզնեսի, կարելի էր պահպանել երկրների սահմանած հակահամաճարակային միջոցառումներն ու շարունակել բնականոն կյանքը», - ասել է նա:

Ըստ նրա, այս տեսակի սխալները տխուր ազդեցություն են ունենում տնտեսության վրա՝ ազդելով նաև սպառողների վրա։ Նա համոզված է, որ բիզնեսը կարող է օգնել պետություններին տնտեսապես մերձենալ առանց քաղաքականության վրա կենտրոնանալու:

«Այսօր միայն բիզնեսը կարող է բոլորին միավորել։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջազգային հարթակ, որի միջոցով պետություններն ու կառավարությունները կկարողանան համագործակցել, անհրաժեշտության դեպքում նաև ճամփորդել», - ավելացրել է Տիտովը:

Placeholder
Գործարարները սխալ են համարում համաճարակի պատճառով երկրների միջև սահմանների փակումը