ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը
Քաղաքական
14:10 04/09/2020
Հայաստան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը։ Կառավարության ներկայացրած օրենքի նախագծին կողմ էր  քվեարկել 80 և դեմ՝ 28 պատգամավոր։

Հիշեցնենք, որ ըստ նախագծի, վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման և արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի, ինչպես նաև վարչապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել:  
 

Placeholder
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը