Իտալական ֆուտբոլը թերագնահատված է. Հենրիխ Մխիթարյան
Աշխարհում
19:15 05/09/2020
Աշխարհ

Իտալական ֆուտբոլը թերագնահատված է. Հենրիխ Մխիթարյան

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Իտալիայի առաջնությունում իր դեբյուտային մրցաշրջանի վերաբերյալ կարծիքով: Այդ հարցազրույցից հատված է ներկայացրել «Սպորտս. ռու» կայքը:

«Կարող եմ ասել, որ իտալական ֆուտբոլը թերագնահատված է: Նա այն չէ, ինչ մտածում և խոսում են նրա մասին:

Այստեղ տեղափոխվելուց առաջ ես հաճախ էի լսում, որ այստեղ առաջնությունը բավական ուժեղ չէ, որ թիմերն ամենաուժեղը չեն: Կարող եմ ասել, որ դա ճիշտ չէ:

«Սասուոլոյի» դեմ առաջին իսկ խաղից ես հասկացա, որ իտալական ֆուտբոլն ավելի լավն է, քան ասում են:

Ես իսկապես տպավորված էի խաղացողների մակարդակից, նույնիսկ աղյուսակի ներքևի թիմերն ունեն հիանալի խաղացողներ:

Բոլոր թիմերն էլ ցանկանում են տիրել գնդակին, գրոհել, այլ ոչ թե միայն պաշտպանվել և սպասել մրցակցի սխալներին: Ընդհակառակը, նրանք փորձում են խաղալ իրենց ֆուտբոլը, հաճույք ստանալ խաղից և միավորներ վաստակել:

Դա ինձ իսկապես տպավորեց, քանի որ այստեղի թիմերից չէի սպասում նման բարձր մակարդակի խաղ»,- ասել է Մխիթարյանը:

Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրեց «Ռոմայում»: Օգոստոսի վերջին նա չեղյալ հայտարարեց պայմանագիրը «Արսենալի» հետ և լիարժեք պայմանագիր կնքեց հռոմեական ակումբի հետ:
 

Placeholder
Իտալական ֆուտբոլը թերագնահատված է. Հենրիխ Մխիթարյան