Ֆրանսիայի դեսպան. Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է
Քաղաքական
14:41 05/09/2020
Հայաստան

Ֆրանսիայի դեսպան. Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է

Հայաստանում Ֆրանսիայի  դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է գյումրեցիներին հարազատ քաղաքի տոնի առթիվ։

«Այս սեպտեմբերի 5-ին ուրախ տոն եմ մաղթում Գյումրի քաղաքին և նրա բնակիչներին։

Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։

Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտ է մասնակցել Գյումրու նորացմանը և աջակցել քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի զարգացմանը` Գյումրու համալսարանի, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ N10 և N 45 դպրոցների, SPFA Հայաստան և KASA կենտրոնների հետ միասին։

Եվ չմոռանանք քաղաքի ռեստորանատերերին և Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը, որոնց հետ համատեղ 2019 թվականին կազմակերպել էինք « Goût de France »/ Ֆրանսիայի համը գաստրոնոմիկ միջոցառումը։

Տոնդ շնորհավո՜ր, Գյումրի»։

Placeholder
Ֆրանսիայի դեսպան. Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է