05.09.2020. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:07 05/09/2020
Հայաստան

05.09.2020. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 188 նոր դեպք։ Յոթ հիվանդ է մահացել, որից երեքը՝ այլ հիվանդություններից։ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, անցած մեկ օրվա ընթացքում առողջացած համարվողների թիվն ավելացել է 566-ով։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 275 է:

Սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44649 դեպք, որոնցից 39823-ն` առողջացած, 895-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3656 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 215810 թեստավորում:


Placeholder
05.09.2020. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել