Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբերտ Քոչարյան. Եթե կորցնենք զգոնությունը, ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն կործանարար շինծու արժեքները
Ռոբերտ Քոչարյանը Սևանում էր՝ «Հաղթանակած» նախաձեռնության հավաքի երիտասարդներին հյուր։ Հայաստանի երկրորդ նախագահը հաղթանակած 2020-ի ճամբարականներին ոգևորել է Արցախյան հաղթանակի պատմություններով: Խարույկի շուրջ երիտասարդների անդադար հարցերն առնչվում էին Հայաստանի ապագային։
«Եթե կորցնենք մեր զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար շինծու արժեքները», - նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, «Հաղթանակածի» երիտասարդների հետ հանդիպման գլխավոր պահն է դարձել հավաքի խորհրդանիշ դրոշի վրա ստորագրության արարողությունը․ որպես Արցախի հերոս, Ռոբերտ Քոչարյանն իր ստորագրությունն է ավելացրել Պարգև Սրբազանի, Արկադի Տեր-Թադևոսյանի, Արշավիր Ղարամյանի, Սեյրան Օհանյանի, Արկադի Ղուկասյանի, Ռոբերտ Աբաջյանի (հոր) և Արցախի մյուս հերոսների ստորագրությունների կողքին։




