ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ակցիա են իրականացնում երեխաների հետ
Հասարակություն
12:58 07/09/2020
Հայաստան

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ակցիա են իրականացնում երեխաների հետ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՌԴ մեկնելու անհնարինությունից դժգոհ Հայաստանի մի շարք քաղաքացիներ այսօր կրկին կառավարության շենքի դիմաց էին եկել։ Այս անգամ նրանք իրենց հետ բերել էին նաև անչափահաս երեխաներին։

Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ նրանք բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, որոնք առաջացել են Հայաստանում ստիպված մնալու հետևանքով։ Մեկի ընտանիքն է մասնատվել, մյուսի գումարն է վերջացել, մեկը ապրելու տեղ չունի, մեկն այստեղ աշխատանք չի գտնում։

Նրանք իրենց դժգոհությունն ու դրա պատճառները ներկայացրել են թե ԱԳ նախարարին, թե ԱԺ փոխնախագահին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում։

 

Placeholder
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ակցիա են իրականացնում երեխաների հետ