Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք
Տարածաշրջան
10:50 07/09/2020
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1684 դեպք:

Ապաքինվել է 5 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1315։

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6020, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 299 մարդ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք