Սեպտեմբերի 15-ից մանկապարտեզները կբացեն իրենց դռները երեխաների առջև
Առողջություն
14:58 07/09/2020
Հայաստան

Սեպտեմբերի 15-ից մանկապարտեզները կբացեն իրենց դռները երեխաների առջև

Գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ,  2020 -2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար:

Որպես իրազեկում.

1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:

2. Առաջնահերթությունը տրվելու է
ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,
բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,
գ/ տվյալ հաստատություն աշխատակցի երեխային:

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

«Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում»,-նշում են քաղաքապետարանից։

Placeholder