Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
07.09.2020. Կորոնավիրուսից 3 հիվանդ է մահացել, 62 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում մեկ օրում կատարվել է 1038 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 62 նոր դեպք, առողջացել է 32 մարդ:
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 65 (կին) և 50 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած, մահացել է 1175 մարդ, որից 275 -ն, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 219177 թեստավորում: