Այս շաբաթ կսկսվեն կամավորներին COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի ներարկումները
Աշխարհում
17:07 07/09/2020
Աշխարհ

Այս շաբաթ կսկսվեն կամավորներին COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի ներարկումները

Այս շաբաթ կամավորները կսկսեն ստանալ COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի ներարկումները։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Նշվում է, որ խոսքը գնում է պրեպարատի՝ հաշվառումից հետո կլինիկական փորձարկումների փուլի մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսին Ռուսաստանն աշխարհում առաջինն էր, որ գրանցեց COVID-19 պատվաստանյութը, որն ստացել է «Sputnik V» անունը։ Այն մշակվել է Գամալեյա կենտրոնի կողմից` Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:

Առաջին փորձարկումների ընթացքում մասնակիցների հարյուր տոկոսի մոտ պատվաստանյութն առաջացրել է կայուն հումորալ և բջջային իմունային արձագանք, և նրանց մոտ այլ կողմնակի ազդեցություններ չի առաջացրել։

Placeholder
Այս շաբաթ կսկսվեն կամավորներին COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի ներարկումները