Տիգրան Աբրահամյան. Հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են
Քաղաքական
13:55 07/09/2020
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հետտավուշյան ժամանակահատվածում անընդհատ ընթացքի մեջ են։ Արձանագրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն ու մանրամասնում, որ դրա խոշոր փուլը հուլիսի 29-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածն էր, սակայն դրանից հետո էլ տարբեր փաթեթավորումների ներքո, տարբեր մասշտաբի մարտավարական պարապմունքներն ու զորավարժությունները շարունակվում են։

«Ճիշտ է՝ դրանց ծավալների, ներգրավվող զինտեխնիկայի, անձնակազմի մասին ոչ հաճախ է տեղեկություններն ամբողջությամբ հրապարակվում կամ դրանք որոշ դեպքերում լինում են ուռճացված, սակայն փաստ է, որ հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են և համագործակցության և զարգացման առավել խորը փուլ են մտել։

Այսպիսի եզրահանգման կարելի է գալ, որ միայն համատեղ զորավարժություների փաստով, այլ ռազմական, քաղաքական, տնտեսական դաշտում նկատելի խորացող համագործակցությամբ և ինտենսիվացող բանակցություններով»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

 

Placeholder
Տիգրան Աբրահամյան. Հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են