Ուկրաինան առաջին անգամ Հայաստանը դասել է կորոնավիրուսի այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային
Քաղաքական
13:04 07/09/2020
Հայաստան

Ուկրաինան առաջին անգամ Հայաստանը դասել է կորոնավիրուսի այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան hաշվի առնելով` սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք որքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր https://www.facebook.com/armembukraine/posts/594711401207085?__tn__=K-R), այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։

Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը։

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կոռոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական...

Posted by Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні on Monday, September 7, 2020
Placeholder
Ուկրաինան առաջին անգամ Հայաստանը դասել է կորոնավիրուսի այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային