Ջերմաստիճանը կնվազի
Օրվա թեմա
10:03 07/09/2020
Հայաստան

Ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով: Դրա հետևանքով գիշերները +8 աստիճան կգրանցվի Շիրակում, Կոտայքի լեռներում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում։

Երևանում սեպտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +35-+37 աստիճան տաքություն, վաղը վերեկը՝ +32-+34։

 

Placeholder
Ջերմաստիճանը կնվազի