Արցախում գրեթե ամեն օր կորոնավիրուսով նոր վարակակիրներ են արձանագրվում
Տարածաշրջան
14:23 07/09/2020
Հայաստան

Արցախում գրեթե ամեն օր կորոնավիրուսով նոր վարակակիրներ են արձանագրվում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Արցախում գրանցվաել էր վարակի 8 նոր դեպք, դրանից առաջ՝ երկու դեպք։

Արցախում առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 315 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12181 փորձանմուշի հետազոտություն:

Placeholder
Արցախում գրեթե ամեն օր կորոնավիրուսով նոր վարակակիրներ են արձանագրվում