Բրիտանիայի կառավարության իրավաբանական վարչության պետը հրաժարական է տվել «Brexit»- ի պատճառով
Քաղաքական
15:54 08/09/2020
Աշխարհ

Բրիտանիայի կառավարության իրավաբանական վարչության պետը հրաժարական է տվել «Brexit»- ի պատճառով

Մեծ Բրիտանիայի կառավարության իրավաբանական վարչության ղեկավար Ջոնաթան Ջոնսը հրաժարական է տվել՝ «Brexit»- ի գործարքի դրույթները վերանայելու նախարարների կաբինետի հնարավոր ծրագրերի հետ չհամաձայնելու պատճառով, որոնք հիմք են հանդիսացել Միացյալ Թագավորության և Եվրամիության հարաբերությունների ապագա ձևաչափի շուրջ բանակցությունների համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ըստ աղբյուրի՝ նա բրիտանական կառավարության վեցերորդ ավագ քաղաքացիական ծառայողն է, որը հրաժարական է տվել վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ լարվածության պատճառով:

Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Ջոնսը «շատ դժգոհ է» կառավարության ղեկավարի որոշումից` ընդունելու նոր օրենք, որը անվավեր կդարձնի «Brexit»- ի գործարքի հիմնական կետերից մեկը` Միացյալ Թագավորության մաքսային տարածքի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի ապահովման վերաբերյալ։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը քննադատել են կառավարության ծրագրերը ՝ նշելով, որ դա կխաթարի Մեծ Բրիտանիայի միջազգային դիրքը, քանի որ ոչ ոք չի վստահի Լոնդոնի ապագա հավաստիացումներին:

Նշվում է, որ այսօր Լոնդոնում մեկնարկում է Մեծ Բրիտանիայի և ԵՄ հետագա հարաբերությունների պայմանների շուրջ բանակցությունների նախավերջին փուլը:

Placeholder
Բրիտանիայի կառավարության իրավաբանական վարչության պետը հրաժարական է տվել «Brexit»- ի պատճառով