Ջոկովիչը հորդորել է աջակցել տուժած մրցավարին
Աշխարհում
20:00 08/09/2020
Աշխարհ

Ջոկովիչը հորդորել է աջակցել տուժած մրցավարին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կոչ է արել աջակցել այն գծային մրցավարին, որին ԱՄՆ բաց առաջնության US Open-ի 1/8 եզրափակիչ խաղում գնդակով հարվածել էր և այդ պատճառով որակազրկվել: 

Գազետա.ռու կայքը գրում է, որ սերբ թենիսիստի երկրպագուները Ինsթագրամում սկսել են վիրավորել դատավորին և  նույնսիկ ցանկացել նրա մահը: Դրանից հետո Ջոկովիչը խնդրանքով դիմել է իր երկրպագուներին:

«Խնդրում եմ հիշեք, որ երեկ հարված ստացած մրցավարը նույնպես մեր ընդհանուր աջակցության կարիքն ունի: Նա բացարձակապես անմեղ է: Ես խնդրում եմ ձեզ հոգ տանել նրա մասին և աջակցել նրան», - գրել է նա Թվիթերում:

 

Placeholder