Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ավագանու նիստում այսօր կայացրած որոշմամբ արտոնություններ են սահմանվել Հայաստանի մայրաքաղաք տեղափոխված կամ տեղափոխվելու մտադրություն ունեցող լիբանանահայերի բեռը նվազեցնելու համար։
Նշված անձանց և անհատ ձեռներեցների իրավաբանական ներկայացուցիչները կարող են օգտվել 2020 թվականի համար սահմանված բոլոր տեղական տուրքերի զրոյական դրույքաչափից:
Նշենք, որ Բեյրութում պայթյունի օրվանից մինչ օրս մոտ 1200 լիբանանահայ է ժամանել Երեւան, որից 300-400-ը կամ վերադարձել են, կամ մեկնել են արտասահման։