Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
08.09.2020. Արձանագրվել են է կորոնավիրուսի 108 նոր և մահվան 4 դեպքեր
Անցած մեկ օրվա ընթացքում կատարվել է 1864 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուս է ախտորոշվել 108 մարդու մոտ։ Անցած մեկ օրում 471 մարդ համարվել է առողջացած։
ԱՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն, անցած մեկ օրում մահացացել է կորոնավիրուսով 4 հիվանդ։ Նրանք եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:
Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած, 903-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3182 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 221041 թեստավորում: