Դատարանը  քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը
Իրավունք
15:34 08/09/2020
Հայաստան

Դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դռնփակ ռեժիմով քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին դատարանը հետաձգել էր այս հարցի լուծումը մինչև էական հանգամանքների ի հայտ գալը և կալանադրված գույքի արժեքը որոշումը։

Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Այսօր պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ պատրաստ է ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունը։

Placeholder
Դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը