Տեղական տուրքերի զրոյական դրույքաչափ՝ լիբանանահայերի համար
Քաղաքական
20:43 08/09/2020

Տեղական տուրքերի զրոյական դրույքաչափ՝ լիբանանահայերի համար

Երևանի ավագանու նիստում այսօր կայացրած որոշմամբ արտոնություններ են սահմանվել Հայաստանի մայրաքաղաք տեղափոխված կամ տեղափոխվելու մտադրություն ունեցող լիբանանահայերի բեռը նվազեցնելու համար։

Նշված անձանց և անհատ ձեռներեցների իրավաբանական ներկայացուցիչները կարող են օգտվել 2020 թվականի համար սահմանված բոլոր տեղական տուրքերի զրոյական դրույքաչափից:

Նշենք, որ Բեյրութում պայթյունի օրվանից մինչ օրս մոտ 1200 լիբանանահայ է ժամանել Երեւան, որից 300-400-ը կամ վերադարձել են, կամ մեկնել են արտասահման։

Placeholder
Տեղական տուրքերի զրոյական դրույքաչափ՝ լիբանանահայերի համար