«Հրապարակ». Ինչ են հուշում ԲՀԿ-ի ներքին օգտագործման հարցումները
Օրվա մամուլ
09:30 09/09/2020
Հայաստան

«Հրապարակ». Ինչ են հուշում ԲՀԿ-ի ներքին օգտագործման հարցումները

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում հոկտեմբերի վերջին սպասվող հանրահավաքին Ծառուկյանի թիմը լրջորեն է նախապատրաստվում։ ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջնորդի հանձնարարությամբ՝ իրենք որտեղ բողոքի ակցիա են տեսնում, պետք է հայտնվեն տեղում, լսեն մարդկանց, հնարավորության սահմաններում փորձեն օգնել։ Հետագայում այդ խմբերը կարող են նաև մասնակցել ընդդեմ իշխանության հավաքներին։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Ծառուկյանի հանձնարարությամբ ներքին օգտագործման համար հարցում են իրականացրել և պարզել, որ իշխանությանը բնակչության չնչին տոկոսն է վստահում, բայց արդյունքները չեն հրապարակում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder