«AstraZeneca»-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փորձարկումները կասեցվել են
Աշխարհում
12:07 09/09/2020
Աշխարհ

«AstraZeneca»-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փորձարկումները կասեցվել են

«AstraZeneca» ընկերության ստեղծած COVID-19 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կասեցվել են՝ մասնակիցներից մեկի ի հայտ եկած պոտենցիալ անբացատրելի հիվանդությունը հետաքննելու համար: Երեքշաբթի օրը ընկերության տարածած հաղորդագրությունը հրապարակել է «Ինտերֆաքս»-ը:

«Օքսֆորդի կորոնավիրուսի պատվաստանյութի վերահսկվող գլոբալ փորձարկումների շրջանակներում, անվտանգության տվյալները վերանայելու համար մեր ստանդարտ դիտարկման գործընթացը հանգեցրել է փորձնական դադարեցման»,- ասվում է AstraZeneca- ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ փորձարկման մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերված հիվանդությունը հնարավոր է  պայմանավորված չլինի պատվաստանյութով, բայց այն պետք է ստուգել:

«Մենք աշխատում ենք արագացնել այդ իրադարձության ուսումնասիրությունը` փորձարկումների ժամանակի վրա հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար»,- հայտնել է ընկերությունը:

Ըստ «Stat News»-ի, փորձարկման մասնակիցը, որի մոտ լուրջ կողմնակի ազդեցություն է նկատվել, Մեծ Բրիտանիայից է:

«AstraZeneca»- ն այն երեք ընկերություններից մեկն է, որոնք ԱՄՆ-ում անցկացնում են կորոնավիրուսի պատվաստանյութի 3-րդ փուլի փորձարկումները: Ներկայում երկրում ընթանում են «Pfizer»- ի և «Moderna»-ի հավանական պատվաստանյութերի ևս երկու փորձարկումներ:
 

Placeholder
«AstraZeneca»-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փորձարկումները կասեցվել են