Ադրբեջանական կողմը հաքերային հարձակման է ենթարկել Արցախի մի շարք քաղաքացիների օգտահաշիվներ
Իրավունք
19:12 08/09/2020
ԼՂՀ

Ադրբեջանական կողմը հաքերային հարձակման է ենթարկել Արցախի մի շարք քաղաքացիների օգտահաշիվներ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԱԾ-ն։

Placeholder
Ադրբեջանական կողմը հաքերային հարձակման է ենթարկել Արցախի մի շարք քաղաքացիների օգտահաշիվներ