Դուրս էինք եկել դաշտ միայն հաղթանակի համար. Կապառոս
Սպորտ
10:00 09/09/2020
Հայաստան

Դուրս էինք եկել դաշտ միայն հաղթանակի համար. Կապառոս

«Բոլորը շատ լավ խաղացին, մենք շատ համախմբված կոլեկտիվ ունենք։ Դուրս էինք եկել դաշտ միայն հաղթանակի համար: Կարծում եմ՝ լավ խաղով հանդես եկանք թե պաշտպանությունում, թե հարձակողական գործողություններում»,-  սեպտեմբերի 8-ին ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան-Էստոնիա հանդիպման ավարտից հետո ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Նրա կարծիքով, թիմը բավականին հավասարակշռված խաղ ցուցադրեց  2 խաղակեսերում, նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մրցակիցը նույնպես պայքարում է և ցանկանում է հաղթել։

«Չէի ցանկանա ուշադրությունս սևեռել առանձին ֆուտբոլիստների վրա: Ամբողջ թիմն է խաղացել ու ամբողջ թիմն է վաստակել հաղթանակը»,- ասաց Խոակին Կապառոսը։

Հիշեցնենք՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ Հայաստանի ազգային հավաքականը 2։0 հաշվով հաղթել էր Էստոնիայի հավաքականին։

Placeholder
Դուրս էինք եկել դաշտ միայն հաղթանակի համար. Կապառոս