Իրանն ու Ռուսաստանը քննարկում են Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու հարցը
Քաղաքական
14:41 09/09/2020
Տարածաշրջան

Իրանն ու Ռուսաստանը քննարկում են Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու հարցը

Իրանի և Ռուսաստանի առողջապահության նախարարությունները քննարկում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու հարցը: Այս մասին սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիան: Այս մասին գրում է regionmonitor-ը։

«Մենք տեղեկատվություն ենք փոխանակում ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների հետ … Այդ ուղղությամբ աշխատում ենք նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ»,- ասել է նա:

Բացի այդ, Ռաբիան նշել է, որ իրանական նորարարական ընկերություններն արդեն սկսել են մշակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Placeholder
Իրանն ու Ռուսաստանը քննարկում են Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու հարցը