Իլոն Մասկը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակից
Տնտեսություն
18:28 09/09/2020
Աշխարհ

Իլոն Մասկը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակից

«Tesla»-ի և «SpaceX»-ի հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է իր տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում` մեկ օրվա ընթացքում 16,3 միլիարդ դոլար կորցնելուց հետո, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով «Բլումբերգ» պորտալին։

Ըստ աղբյուրի, Մասկի կարողությունն այժմ կազմում է 82,2 միլիարդ դոլար. այս ցուցանիշով նա համարվում է աշխարհի վեցերորդ ամենահարուստ մարդը։ Գործակալության տվյալներով, Մասկի ունեցվածքի կորուստը պատմության մեջ ամենամեծ մեկօրյա անկումն էր:

Միլիարդատիրոջ կարողության այս կտրուկ անկումը պայմանավորված է «Tesla»-ի բաժնետոմսերի անկմամբ: Նախորդ օրը դրանք կորցրել էին իրենց արժեքի հինգերորդ մասը ՝ կազմելով 330,21 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց:

Դեռ սեպտեմբերի 1-ին «Tesla»- ի բաժնետոմսերն արժեին 498 դոլարից ավելի։

Placeholder
Իլոն Մասկը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակից