Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիան ընդունում է, որ «կխախտի միջազգային օրենքը» Brexit-ի հարցով
Բրիտանիան պատրաստվում էր խախտել միջազգային նորմերը՝ հրաժարվելով Brexit-ի պայմանագրի որոշ հատվածներից։ Այս մասին, EU Observer-ի հաղորդմամբ, նախօրեին պատգամավորներին ասել է Հյուսիսային Իռլանդիայի հարցերով Բրիտանիայի քարտուղար Բրենդոն Լյուիսը:
«Այո, սա խախտում է միջազգային իրավունքը շատ յուրահատուկ և սահմանափակ ձևով ... որոշակի խիստ սահմանված պայմաններում», - ասել է նա:
Այս մոտեցումը քննադատել է Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, որը հայտարարել է, թե ինչպե՞ս կարող է կառավարությունը հավաստիացնել ապագա միջազգային գործընկերներին, որ կարելի է վստահել Մեծ Բրիտանիային։