10 «Ֆորդ» մակնիշի շտապօգնության մեքենա հատկացվեց Արցախին
Առողջություն
13:15 10/09/2020
ԼՂՀ

10 «Ֆորդ» մակնիշի շտապօգնության մեքենա հատկացվեց Արցախին

«Առաջարկվում է 2020 թվականին ձեռք բերված և ՀՀ առողաջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված թվով 10 «Ֆորդ» տեսակի 285 մլն 850 հազար ՀՀ դրամի հաշվեկշռային արժեքով ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրաբեել Արցախի հանրապետությանը»,- կառավարության նիստում որոշման նախագիծը զեկուցելիս ասաց  Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցած 9 սարքավորումով, իսկ մնացած 7-ը գծային ավտոմեքենաներ են, որոնք նույնպես հագեցված են բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:

Ավանեսյանը հայտնեց, որ նվիրաբերվող շտապօգնության ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի լեռնային ռելիեֆին:

Placeholder
10 «Ֆորդ» մակնիշի շտապօգնության մեքենա հատկացվեց Արցախին