Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
12:51 10/09/2020
Հայաստան

Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու. Նիկոլ Փաշինյան

«Շատերն առաջարկում են, ասում են՝ եկեք բացենք, ոչինչ 20 օրից նորից փակենք: Էքսպերիմենտներ հո չենք անում: Մենք պետք է դպրոցները բացենք այնպես, որ այլևս չփակենք»,- կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 15-ից դպրոցների բացման խնդրին:

Վարչապետը կրկին կարևորեց հակահամաճարակային կանոնների պահմանման հարցը: Ըստ նրա, փորձը ցույց տվեց, որ խնդրելով, աղաչելով չի ստացվում և այդ դեպքում պետք է վարչական միջոց կիրառվի:

«Ի՞նչ է նշանակում, երբ ոստիկանը քաղաքացուն ասում է՝ դիմակ կրիր, քաղաքացին սկսում է վիրավորել ոստիկանին: Չի կարող այդպիսի բան լինել»,- հայտարարեց վարչապետը:

Ըստ նրա՝ եվրոպական շատ երկրներում որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են կորոնավիրուսը, երկրորդ ալիք է տեղի ունենում և նրանք պարետային ռեժիմի են վերադառնում:

«Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու: Այսօր վաղ է կորոնավիրուսի հետ կապված այս պատմություններից որևէ հետևություն անելը»,- ընդգծեց վարչապետը և հավելեց, որ կապրեն, կտեսնեն, և երբ ամբողջ աշխարում համաճարակը հաղթահարվի, կտեսնեն, թե որտեղ՝ ի´նչ է կատարվում:

Placeholder
Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու. Նիկոլ Փաշինյան