Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անցած մեկ օրում կատարվել է 3250 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: ԱՆ փոխանցմամբ, գրանցվել է 210 առողջացած:
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում: