Որքան գումար է անհրաժեշտ բոլոր երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովելու համար
Աշխարհում
19:53 10/09/2020
Աշխարհ

Որքան գումար է անհրաժեշտ բոլոր երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել համաշխարհային հանրությանը ապահովել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հավասարաչափ հասանելիություն ՝ նախազգուշացնելով, որ միայն այս կերպ մարդկությունը կարող է պաշտպանվել վարակի տարածումից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել բազմաթիվ զուգահեռ նախաձեռնությունների  «տագնապալի» միտման վրա, որոնք ուղղված են կորոնավիրուսի խնդրի ազգային մասշտաբով լուծմանը: Նման մոտեցումը, նրա խոսքով, հաջող չի լինի և կխաթարի վարակի տարածման նկատմամբ համաշխարհային արձագանքը:

«Բոլոր երկրների շահերից է բխում՝ ապահովել նոր պատվաստանյութերի հավասար հասանելիություն», - ասել է նա ՝ ավելացնելով՝ ոչ ոք և ոչ մի երկիր անվտանգ չի լինի, քանի դեռ բոլորն ապահովված չեն: Գուտերեշը դոնորներին հորդորել է լրացուցիչ $ 35 մլրդ տրամադրել պատվաստանյութերի արտադրության համար։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, ելույթ ունենալով հանդիպմանը, նույնպես նշել է, որ համագործակցությունը չի հաջողվի առանց ֆինանսավորման էական ավելացման։

Նա ասել է, որ համագործակցության արդյունքում մինչ այժմ հավաքվել է 2,7 միլիարդ դոլար, իսկ դա պահանջվողի գումարի 10% -ից պակաս է:

«Իսկ երկրների անհատական, ազգային պայքարը որևէ լավ տեղ չի տանի, պետք է համընդհանուր քայլեր արվեն»,- ասել է նա։

Placeholder
Որքան գումար է անհրաժեշտ բոլոր երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովելու համար