Գրոհայինները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին
Քաղաքական
18:21 10/09/2020
Տարածաշրջան

Գրոհայինները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին

Եմենի հութի ապստամբները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի վրա: «Reuters»-ի տարածած լուրը ներկայացնում է «Լենտա ռու»-ն:

Գրոհայինների խոսքով՝ նրանց հաջողվել է շատ կարևոր թիրախ խոցել՝ օգտագործելով երեք Samad3 անօդաչու թռչող սարք և Dul-Faqqar  բալիստիկ հրթիռ: Նրանք չեն հստակեցրել, թե ինչ թիրախներ նկատի ունեն, իսկ թագավորության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել կատարվածը: Ապստամբների խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ Էր Ռիադն հարվածը՝  հակառակորդի անընդհատ հարձակումներին և երկրի երկարատև շրջափակմանը հութիների պատասխանն  է:

Փետրվարի 15-ին հութիները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի կործանիչի վրա: Ավելի ուշ Սարիան հայտարարել էր, որ թշնամու ինքնաթիռը խոցվել  է երկիր-օդ հրթիռով:

Եմենի հակամարտությունը ակտիվ փուլում է 2014 թվականից: Ենթադրվում է, որ հութի ապստամբներին աջակցում են Իրանը և «Հըզբոլլահը»: Նրանց դեմ են Եմենի բանակը և արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:
 

Placeholder
Գրոհայինները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին