Վրաստանի մի շարք քաղաքներում ուստարվա սկիզբը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը
Կրթություն, գիտություն
20:18 11/09/2020
Տարածաշրջան

Վրաստանի մի շարք քաղաքներում ուստարվա սկիզբը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը

Թբիլիսիում, Ռուսթավում, Քութաիսիում, Զուգդիդում, Գորիում և Փոթիում, դպրոցներում և համալսարաններում ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:

«Սա մեզ համար կարևոր է այն բանի համար, որ ճիշտ գնահատենք այսօրվա ռիսկերը և դրա համար մեզ և համավարակաբաններին անհրաժեշտ է երկու շաբաթ: Դրանից հետո կընդունենք համապատասխան որոշումներ»,- հայտարարել է Գախարիան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանում մանկապարտեզները բացվում են հոկտեմբերի 1-ից, իսկ դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից:

Placeholder
Վրաստանի մի շարք քաղաքներում ուստարվա սկիզբը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը