Հայտնի են կորոնավիրուսի պատվաստանյութի հետ անհամատեղելի հիվանդությունները
Աշխարհում
15:00 11/09/2020
Աշխարհ

Հայտնի են կորոնավիրուսի պատվաստանյութի հետ անհամատեղելի հիվանդությունները

Իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը թվարկել է այն հիվանդություններ, որոնց դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը բացարձակապես հակացուցված է, Ria-ի փոխանցմամբ, գրել է « Вечерняя Москва»-ն:

Դրանց թվում մասնագետը նշել է հիվանդություններ, որոնք կապված են իմունոդեպրեսիվ դեղամիջոցների կիրառման հետ, օրինակ՝ օնկոլոգիական:

«Եթե կա բուժում, ապա այն ուղեկցվում է իմունոընկճմամբ: Պարզվում է, մի կողմից կա ցուցում, իսկ մյուս կողմից, ընդհակառակը, հակացուցում», - բացատրել է Ժեմչուգովը:

Բժիշկը հիշեց, որ պատվաստումների հետ կապված բոլոր հարցերը պետք է որոշի բուժող բժիշկը:
Բացի այդ, Ժեմչուգովը որպես COVID-19- ի դեմ պատվաստման հակացուցում է նշել բորբոքային և աուտոիմուն հիվանդությունները, արյան հիվանդությունները։

Նշենք, որ Ռուսաստանի Առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցեց աշխարհում առաջին պատվաստանյութը՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար: Դեղը մշակվել է Գամալեյա հետազոտական կենտրոնում, այն արտադրվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:

Ավելի վաղ Մոսկվայի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտնել էր, որ չորեքշաբթի օրը մայրաքաղաքում սկսվել է պատվաստումներ կորոնավիրուսի դեմ՝ պատվաստանյութերի ուսումնասիրության շրջանակներում:
 

Placeholder
Հայտնի են կորոնավիրուսի պատվաստանյութի հետ անհամատեղելի հիվանդությունները