Չինաստանում գրանցվել է COVID-19-ի 37 նոր դեպք
Աշխարհում
09:51 11/09/2020
Աշխարհ

Չինաստանում գրանցվել է COVID-19-ի 37 նոր դեպք

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 37 մարդ, հաղորդում է Gazeta-ն։

Կոմիտեի տվյալներով, 15 մարդու մոտ կան ախտանիշներ, իսկ 22-ը՝ առանց ախտանիշների են: Նշվում է, որ բոլոր դեպքերը ներկրված են: Օրական վարակի հետևանքներից մահ չի եղել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Չինաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 4634 մարդ, գրանցվել է վարակման 85168 ակտիվ դեպք։

 

Placeholder