Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
11.09.2020. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցել է 45 հազարից, մահերի թիվը հասել է 1189-ի
Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում երեկ կատարվել է 3450 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք: ԱՆ հրապարակած տեղեկատվության համաձայն, 201 մարդ համարվում է առողջացած:
Երեկվա ընթացքում մահացել է կորոնավիրուսոց 4 հիվանդ։ Նախարարության փոխանցմամբ, մահացածները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է:
Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով 1189 մարդ է մահացել։
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում: