ՄԱԿ. Համաճարակի ազդեցությունը համաշխարհային աղքատության վրա դեռ իր գագաթնակետին չի հասել
Տնտեսություն
14:28 11/09/2020
Աշխարհ

ՄԱԿ. Համաճարակի ազդեցությունը համաշխարհային աղքատության վրա դեռ իր գագաթնակետին չի հասել

Կորոնավիրուսային համաճարակի ազդեցությունն աշխարհում աղքատության աճի վրա նոր թափ է հավաքում, և դեռ սպասվում է ամենավատը, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը:

Աղքատության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվիե դե Շուտերի խոսքով՝ աշխարհում 176 միլիոն մարդիկ կարող են դասվել աղքատների շարքերին, եթե որպես օրավարձ ստանա 3,2 դոլար:

Պաշտոնյան նշել է, որ համաճարակի տնտեսական հետևանքներն աննախադեպ են խաղաղ պայմանների համար, և իրավիճակը համեմատել է 1930-ականների Մեծ դեպրեսիայի հետ:

Նշենք, որ Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում նոր կորոնավիրուսի բռնկման մասին: Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համաճարակ: Աշխարհում վարակվածների թիվը գրեթե հասել է 27 միլիոնի, մահացել է ավելի քան 900 հազար մարդ:
 

Placeholder
ՄԱԿ. Համաճարակի ազդեցությունը համաշխարհային աղքատության վրա դեռ իր գագաթնակետին չի հասել