Ալկոհոլային թունավորման 46 դեպքից 20-ը՝ մահվան ելքով
Առողջություն
15:56 11/09/2020
Հայաստան

Ալկոհոլային թունավորման 46 դեպքից 20-ը՝ մահվան ելքով

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Placeholder
Ալկոհոլային թունավորման 46 դեպքից 20-ը՝ մահվան ելքով