Օզբիլիս. Հուսով եմ, որ դերբիում «Սպարտակը» կհաղթի «ԲԿՄԱ»-ին
Սպորտ
17:18 12/09/2020
Աշխարհ

Օզբիլիս. Հուսով եմ, որ դերբիում «Սպարտակը» կհաղթի «ԲԿՄԱ»-ին

«Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որն այժմ խաղում է հայկական «Փյունիկում», Metaratings.ru-ին տված հարցազրույցում կիսվել է «ԲԿՄԱ»-ի հետ դերբիից իր սպասելիքներով, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին`Ռուսական պրեմիեր լիգայի  7-րդ տուրի շրջանակներում:

«Շատ դժվար խաղ է լինելու: Բայց կարծում եմ, որ «Սպարտակը» կհաղթի: Հուսով եմ, որ իմ նախկին թիմը կհաղթի: Բայց դա հեշտ չի լինի, քանի որ «ԲԿՄԱ»-ն լավ կազմակերպված թիմ է: Ո՞ր ֆուտբոլիստներին եմ սիրում ներկայիս «Սպարտակում»։ Ջիկիան լավ ավագ է:

Ինձ դուր է գալիս նաև Բակաևի մասնագիտական աճը: Լարսոնը, իհարկե, ֆանտաստիկ հարձակվող է: Զոբնինը նույնպես հոյակապ խաղացող է։ Տեդեսկոն էլ շատ ներգրավված է խաղի մեջ, շատ կրակոտ է։

Եվ այս կիրքը կօգնի թիմին հաղթել յուրաքանչյուր խաղում և անցնել Չեմպիոնների լիգա », - ասել է Օզբիլիզը:
 

Placeholder