ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի ավելի քան 47 հազար նոր դեպք է հաստատվել
Աշխարհում
16:20 12/09/2020
Աշխարհ

ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի ավելի քան 47 հազար նոր դեպք է հաստատվել

ԱՄՆ-ում հայտնաբերված COVID-19 դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 47, 643-ով, մահացել է 1,213 հիվանդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։

Մեկ օր առաջ հաղորդվել էր 35, 286 նոր դեպքի և 907 մահի մասին։

Համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 6,445,800 մարդ, մահացել է 193,028 հիվանդ: Բուժվել է գրեթե 3,7 միլիոն  քաղաքացի։

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։ ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 28 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 906 հազար մարդ:
 

Placeholder