12.09.2020. Կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել
Օրվա թեմա
11:19 12/09/2020
Հայաստան

12.09.2020. Կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել

Երեկ կատարվել է 3372 թեստավորում, որի արդյունքում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 172 նոր դեպք: Ունենք 171 առողջացած։ Նման թվեր է հրապարակել առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 281 է:

Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած, 911-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2878 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 234631 թեստավորում:

 

 

 

Placeholder
12.09.2020. Կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել