ԱՄՆ-ը նախատեսում է դադարեցնել երկիր ժամանող ուղևորների թեստավորումը
Աշխարհում
12:01 12/09/2020
Աշխարհ

ԱՄՆ-ը նախատեսում է դադարեցնել երկիր ժամանող ուղևորների թեստավորումը

ԱՄՆ-ն նախատեսում է դադարեցնել երկիր ժամանող ուղևորների շրջանում COVID-19-ի թեստերի անցկացումը,  փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Մասնագետներն ասում են, որ օդանավակայաններում ուղևորների առողջության ստուգումն արդյունավետ չի եղել:

Բարձր ռիսկային խմբի (Չինաստան, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Բրազիլիա, Իրան և Շենգենյան երկրներ) ուղևորները հունվարից ի վեր կարողացել են թռիչքներ կատարել դեպի ԱՄՆ-ի ընդամենը 15 օդանավակայաններ: Օդանավակայաններում չափվել է ուղևորների ջերմությունը, և պահանջվել է «առողջության մասին» հայտարարագիր։

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչության խոսնակը տեղեկացրել է, որ օդանավակայաններում զննում անցած 675,000 ճանապարհորդներից 0,002 տոկոսն է եղել վարակված: Այսպիսով, համակարգը անարդյունավետ չի եղել, քանի որ մեծ ռեսուրսների ծախսման համար ստացված արդյունքը չնչին է։

Զբոսաշրջային ստուգումները կդադարեն սեպտեմբերի 14-ին: Ուղևորներն այլևս կարիք չեն ունենա թռչել դեպի հատուկ օդանավակայաններ, որոնք հարմարեցված են ժամանողներին ստուգելու համար:

Placeholder
ԱՄՆ-ը նախատեսում է դադարեցնել երկիր ժամանող ուղևորների թեստավորումը