Հունաստանում էլ այսօր մեկնարկեց ուսումնական տարին՝ պարտադիր դիմակներով
Կրթություն, գիտություն
11:08 14/09/2020
Աշխարհ

Հունաստանում էլ այսօր մեկնարկեց ուսումնական տարին՝ պարտադիր դիմակներով

Այսօր հունական դպրոցներն ու մանկապարտեզները բացեցին իրենց դռները: Ինչպես ասել է կրթության նախարար Նիկի Կերամեոսը, 2020-2021թթ․-ների ուսումնական տարին անցկացվելու է կորոնավիրուսի տարածումը կանխելու և, ընդհանուր առմամբ, երեխաների անվտանգության բարձրացման ապահովման ներքո: Դիմակի օգտագործումը կդառնա պարտադիր՝ անկախ երեխայի տարիքից: Այս մասին գրում է Euronews-ը։

Դպրոցներում դիմակների պարտադիր կրման մասին հայտարարությունից անմիջապես հետո բողոքի ալիք է տարածվել Հունաստանի քաղաքներում: Այնուամենայնիվ, որոշ տեղերում  իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել՝ սեղանները բաժանելով պլեքսիգլասի միջնորմով:

«Մենք կրթության նախարարությանը խնդրել ենք դասարանները բաժանել։ Մենք այժմ ունենք 25-28 աշակերտով դասարաններ, ուզում ենք, որ սահմանը լինի յուրաքանչյուր դասարանում 15 հոգի», - ասել է Հունաստանի ուսուցիչների ֆեդերացիայի ղեկավար Թեոդորոս Ցուխլոսը։

Հունաստանի իշխանությունները խոստացել են անվճար դիմակներ տրամադրել բոլոր դպրոցներին: Նախատեսվում է ուսուցիչներին և ուսանողներին օրական տրամադրել մեկ կտորի դիմակ:

Հունական հասարակության մեջ կարծիքները, թե արդյո՞ք երեխաները, այդ թվում՝ փոքրերը, պարտավոր են դիմակ կրել, բաժանվել են․ մի մասն այն ճիշտ է համարում, մի մասն էլ դեմ է։

Placeholder
Հունաստանում էլ այսօր մեկնարկեց ուսումնական տարին՝ պարտադիր դիմակներով