Եֆրեմովի մասնակցությամբ սերիալը կվերանկարահանվի
Մշակույթ
19:17 14/09/2020
Աշխարհ

Եֆրեմովի մասնակցությամբ սերիալը կվերանկարահանվի

Դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ «Вампиры средней полосы»  սերիալը կվերանկարահանվի։ Նա ֆիլմում գլխավոր դերակատարն էր։

«Նյութի կեսը նկարահանվել է։ Ակնհայտ է, որ դրանք կվերանկարահանվեն, բայց չգիտեմ ՝ ով կլինի», - ասել է դերասան Արտեմ Տկաչենկոն, ով խաղացել է սերիալում։ 

kulturomania.ru-ի հաղորդմամբ,  Yellow, Black and White ընկերության մարկետինգի հարցերով տնօրենն ասել է, որ պրոդյուսերների կողմից որոշումը դեռ չի կայացվել։

Եֆրեմովը սերիալում խաղում էր  վամպիրների առաջնորդի դերը, որոնք ապրում են Սմոլենսկի մերձակա գյուղերից մեկում, և մի օր նա որոշում է պատերազմ սկսել մարդկանց հետ:

Սեպտեմբերի 8-ին Եֆրեմովը դատապարտել է ութ տարվա ազատազրկման, երեք տարով զրկել է վարորդական իրավունքից նրա մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի գործով։ 

Placeholder