Վրաստանում Սամվել Պետրոսյանը ընդգրկվել է «Հայրենասերների դաշինքի» ցուցակում
Քաղաքական
12:14 14/09/2020
Տարածաշրջան

Վրաստանում Սամվել Պետրոսյանը ընդգրկվել է «Հայրենասերների դաշինքի» ցուցակում

Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Քութաիսիում ներկայացրել է կուսակցության համամասնական ցուցակի 25 թեկնածուներին: Ցուցակի առաջին համարներում կուսակցության առաջնորդներն են. Իրմա Ինաշվիլին առաջին համարում է, հետևաբար կուսակցության վարչապետի թեկնածուն հենց նա է: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։

«Հայրենասերների դաշինք» կուսակցության համամասնական ցուցակում 14-րդը նախկին պատգամավոր և Ախալքալաքի սակրեբուլոյի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանն է:

Հատկանշական է, որ սեպտեմբերի 8-ին «Հայրենասերների դաշինքը» ներկայացրեց նաև մեծամասնական շրջաններում առաջադրած թեկնածուներին: Ախալքալաք-Նինոծմինդայի մեծամասնական շրջանում կուսակցության պատգամավորի թեկնածուն Փոկա գյուղից Արտաշես Հակոբյանն է:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:

Placeholder
Վրաստանում Սամվել Պետրոսյանը ընդգրկվել է «Հայրենասերների դաշինքի» ցուցակում